Ես կորոշեմ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե ոչ. Փաշինյան
Նախօրեին հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Արցախում են գտնվելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ հարց էր առաջ գալիս՝ հնարավո՞ր է նրանց հանդիպումը:
Սակայն այսօր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Արցախում վաղը շփվել Սերժ Սարգսյանի հետ։ Նրա խոսքով, դրա համար պետք չէ հասնել Արցախ, եթե շփվելու ցանկություն լինի, քանզի երկուսն էլ ապրում են Հայաստանում.
«Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Արցախում, ես էլ, դրանից ի՞նչ։ Ես կորոշեմ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե ոչ: Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել՝ իր հետ հանդիպեմ, թե չէ», - հայտարարեց նա։
Վարչապետը նաև ասաց, որ չի պատրաստվում իր հետ շփվել: Բայց երբ շփվելու մտադրություն ունենա՝ կհանդիպի։