11.06.2025
ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ կհատկացնի ավելի քան 7 մլն դոլար
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնեց, թե երբ ՌԴ նախագահը կժամանի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստան են ժամանելու ոչ միայն ՌԴ նախագահը, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին.


«Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում, և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- նշեց Փաշինյանը:


Փաշինյանը նաև նշեց, դրա շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ:


Նշենք, որ Պուտինի այցը նախատեսվում էր դեռ նախորդ տարեվերջին, սակայն ըստ պաշտոնական վարկածի՝ ՌԴ նախագահի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով այն հետաձգվեց:

«Անմահ գունդ» քայլերթը մայիսի 9-ին կկայանա Հայաստանի 9 քաղաքներում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը