ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել բանակում առկա իրավիճակի, խնդիրների շուրջ: Քննարկումը անցել է փակ ռեժիմով, այն տևել է շուրջ մեկ ժամ: Քննարկումից հետո սակայն Վիգեն Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին ու ներկայացնել հանդիպման մաանրամասներ: Ըստ VERELQ-ի տեղեկությունների, առաջիկայում Ազգային Ժողովում ևս մեկ փակ քննարկում է նախատեսված: