Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա: Փրկարարների միջամտության կարիքը չի եղել: