Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 85 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) և 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: