10.06.2025
Չինական կողմի մոտեցումները համընկնում են Նիկոլ Փաշինյանի առաջնահերթությունների հետ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան դրական ազդակներ. ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան դրական ազդակներ: Գործընթացն ընդհանուր առմամբ լավատեսություն է ներշնչում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:


Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ հստակ տեղեկություններ չկան, թե երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: 


Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ մայիսի վերջ ակնկալվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտնել էր լրագրողներին, որ հաջորդ հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ տեղի կունենա Վաշինգթոնում, թեև ժամկետները դեռ հստակ չեն:


«Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստեցին շփման գծում բռնության նվազմանը: Կան այլ դրական ազդակներ ևս»,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը:

Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը