22.04.2025
Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն
prev Նախորդ նորություն

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. ԱԳՆ

Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:


Նրա խոսքով, այս պահին սխալ է այդ հանդիպման մասով որևէ բան ասելը. «Հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ: Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար»:


Մնացականյանն անդրադարձել է նաև իր շփմանը Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.


«Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,- ընդգծեց նա:

Հայաստանը չի կարող խառնվել Բաքու-ԵՄ բանակցություններին. ԱԳ նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան