26.11.2024
Շուրջ 720 կոռուպցիոն բնույթի քրգործեր. ՔԿ-ն ներկայացրել է 2019-ի առաջին եռամսյակի տվյալներ
prev Նախորդ նորություն

Այսօր էլ արձանագրեցինք, որ ԵԱՏՄ-ում կան չլուծված խնդիրներ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում սովորաբար քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում կոնսենսուս է անհրաժեշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


«Վարչապետների մակարդակով քննարկումները թույլ են տալիս նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ այդ փոխզիջումներին հասնելու համար: Եվ մենք այսօր զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել »,- ասաց Սարգսյանը:


Նա բարձրաձայնեց խնդրահարույց հարցերի մասին, որոնք եղել են նիստի օրակարգում:


«Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ մշակել են նաև այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհային քարտեզ:


Նրա խոսքով՝ բիզնեսի համար երկրորդ կարևոր հարցը հակադեմպինգային հետաքննության գործառույթն է: