Հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք մայրաքաղաքի տարբեր հատվածներում աավերածություններ են առաջացրել: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ավերածություններ կան, մասնավորապես, Չարբախի հատվածում: Քաղաքացիները հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով Իսակով պողոտայի արագաչափն է վնասվել՝ "լուսանկարելով" բոլոր անցնող մեքենաները: Քամին պոկել է նաև ճանապահային նշանները Հաղթանակի կամրջի վրա: Նշվում է, որ մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։