Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Լուրը հաստատել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Նշվում է, որ Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել, սակայն չի մանրամասնվել, թե ինչ քրգործի մասին է խոսքը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Սերգեյ Բագրատյանը դիմումով դիմել էր ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: