13.07.2025
prev Նախորդ նորություն

Վնասվել են «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը.

"Տեղեկություններ ենք ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները:

Հետաքրքիր զուգադիպությամբ Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր այս իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն:


Հասարակական կարգին ցինիկաբար վերաբերող իշխանական սադրիչներին ուղղակի զգուշացնում եմ` հետո ձեր պատվերների հեղինակ մարզպետները ու հեղինակությունները` ձեզ օրենքից չեն պաշտպանելու ու ընդհատակ են անցնելու",- ասված է հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ