ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի 25 պատգամավոր: