23.11.2024
Ադրբեջանցիները Գեղարքունիքում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին. ՄԻՊ-ն ահազանգում է
prev Նախորդ նորություն

Սյունիքում ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թվաքանակը. ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը, հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար։


Այս մասին Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։


Ս.թ. հունիսի 3-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպեց մարզի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հարավային տարածաշրջանում իրավիճակը, այդ թվում՝ իրավիճակը սահմանամերձ շրջաններում։


Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը, հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար։


Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին եւ նրա ղեկավարությանը 2020 թ. աշնանն արյունահեղությունը դադարեցնելու եւ հետկոնֆլիկտային վերականգնման գործում հետագա անգնահատելի ներդրման համար: Մարզպետը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը։


Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Սյունիքի մարզի համագործակցության ընթացիկ վիճակին և ընդլայնման հեռանկարներին: Քննարկվել են Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում:


Կոպիրկինն այս համատեքստում նշել է որլորտում ռուսական կապիտալի տեսանելի ներկայությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կառույցների գծով Ռուսաստանի կողմից իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են բնակչության տարբեր խմբերի եւ տնտեսության ամբողջ ճյուղերի աջակցությանը:


Դեսպանը նաեւ շնորհավորել է մարզպետին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախագծի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում Կապան քաղաքում նախատեսվում է մի շարք խոշոր միջոցառումներ անցկացնել: