Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։ «Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն», - ասվում է հաղորդագրության մեջ։