ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել՝ ավելի քան 50 մարդու մասնակցությամբ: «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը», -գրել է նա Facebook-ի իր էջում: