23.11.2024
Հնչեցվող վենդետայի իրավունքն ունեն առնվազն 5 հազար զոհվածների հարազատներ. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում. իրավապաշտպան

Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում։ Հիմնականում՝ ընտրացուցակներում ընդգրկվելու հետ կապված հարցերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: 


«Կոնկրետ մեզ ահազանգող քաղաքացին հերթում հարյուրքսանքանիերորդն էր։ Շատերը չեն կարողանում սպասում ու հեռանում են՝ ստիպված հրաժարվելով ընտրական իրավունքից։

Կոչ եմ անում.

1) ՀՀ ոստիկանությանը՝ շտապ ավելացնել սպասարկման ծավալները և ապահովել հոսքերի արդյունավետ կառավարումը (կոնկրետ մեկ բաժնում 12 պատուհանից այս պահին աշխատում է 4-5-ը՝ ըստ ահազանգող քաղաքացու).

2) Լրատվամիջոցներին՝ հանրայնացնել խնդիրը»,- գրել է նա։