Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը:Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար», - գրել է նա: