12.08.2026
Ինչպե՞ս առևանգվեց և ինչի՞ դիմաց վերադարձվեց օդանավը. Հակոբ Ճաղարյան
26.04.2021
Ինչպե՞ս առևանգվեց և ինչի՞ դիմաց վերադարձվեց օդանավը. Հակոբ Ճաղարյան

Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է, կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ Բոինգ-737 օդանավը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես նշեցի նաև, որ սա ՀՀ ավիացիսն իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ, ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ արդյունք է: Եվ, որ դրա արդյունքում Հայաստանը ամրագրում է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», ու կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների: Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս հարցին: Ոչ մի օր շունչ քաշելու հնարավորություն չտվին այս խաբեության հեղինակներին և իրենց պասիվությամբ նրա իրականացմանը սատարող պետական պաշտոնյաներին: Բոլորին հասկանալի դարձավ կատարվածի ամբողջ իմաստն ու խորությունը: Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը... Մի խոսքով, մենք` ձեր օգնությամբ, հարգելի լրագրողներ և սիրելի հանրություն, հասանք գլխավոր նպատակին. -Օդանավը վերադարձվեց Հայաստան, -Հայաստանը խուսափեց ԱՄՆ հավանական պատժամիջոցներից. Բայց խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: Նախ և առաջ` դեռ չի պարզաբանվել, թե ԻՆՉՊԵ՞Ս այս գործարքը տեղի ունեցավ: Էս ամեն ինչը իրենց ապիկարությամբ ու հանցագործ անգործությամբ սատարած պետական չինովնիկները հպարտությամբ են հայտարարում, որ տեսա՞ք, կարողացանք հետ բերենք: Տեսանք: Տեսանք, որ դա ԱԳՆ չարչարանքի արդյունքում ստացվեց: Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե Ո՞ՆՑ էդ առևանգումը հնարավոր դարձավ իրագործել: Վարչապետի պաշտոնակատարը կբացատրի՞, թե ոնց, ու ինչու՞ իր վարչապետ եղած ժամանակ մատների արանքով անգամ չնայեց իր սեղանին դրած, ԱԱԾ հետաքննության ուղարկած Զեկուցագրին, որում բառացիորեն նկարագրված էր էս սցենարը, - Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-.... գրանցման նիշը: Այդ մեկը չի պատրաստվու՞մ Իրանի վրայով որևէ տեղ, ասենք` Օման, թռչելու: Ու կա՞ գարանտիա, որ սա էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարելու: Հիշեցնեմ, որ 2019 թ Հուլիսի սկզբին ձեր խոնարհ ծառան ՀՀ ՔԱԿ նախագահի նախկին տեղակալ Արսեն Պողոսյանի հետ համագործակցությամբ կանխեց կեղծ կիրգիզական գրանցմամբ Աէրոբուս-310 օդանավի նմանատիպ առևանգման փորձը... Դե, հարցեր էլի կան, իհարկե: Բայց էսքանի պատասխանն առ այժմ կբավարարեր ինձ»: