23.11.2024
Ինչո՞ւ է ՌԴ-ն դեմ ականապատ տարածքների քարտեզները Բաքվին փոխանցելուն
prev Նախորդ նորություն

Երևանում կանցկացվի Արցախում զոհված Ռաֆայել Թորգոմյանի անվան միջազգային հուշամրցաշարը

Օգոստոսի 21-ից 26-ը Երևանում կանցկացվի Արցախյան վերջին պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի անվան միջազգային առաջին հուշամրցաշարը՝ RAFO CUP - 2021:

Մրցաշարն անցկացվելու է Հայաստանի ազգային հավաքականի մարզաբազայում՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում:

Խաղերն անցկացվելու են բնական խոտածածկով 3 խաղադաշտերում; խաղերը սպասարկելու են ՀՖՖ-ի մրցավարները; մրցաշարին կարող են մասնակցել 2010 և 2011թթ. ծնված ֆուտբոլիստները: Նշվում է, որ թիմերը կարող են հայտավորել մինչև 15 ֆուտբոլիստ, իսկ խաղերն անցկացվելու են 8+1 ձևաչափով:

Մրցաշարին մասնակցելու են ինչպես հայկական, այնպես էլ ԱՊՀ երկրները ներկայացնող թիմերը: Բանակցային փուլում են գտնվում Թբիլիսիի «Դինամոն», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Տալլինի «Արարատը», ինչպես նաև մի շարք այլ օտարերկրյա թիմեր:

Մրցաշարն անցկացվում է «...որ փոքրիկները խաղաղ ապրեն» կարգախոսի ներքո:

Ռաֆայել Թորգոմյանը ծնվել է Երևանում: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրվել է, մեկնել Արցախ հոկտեմբերի 17-ին: Մինչև վերջ հերոսաբար պահել է դիրքը, չի նահանջել: Հոկտեմբերի 21-ին հրետանային ռմբակոծության զոհ է դարձել...