23.11.2024
Երևանում կանցկացվի Արցախում զոհված Ռաֆայել Թորգոմյանի անվան միջազգային հուշամրցաշարը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կատարվել է 55557 պատվաստում COVID-19-ի դեմ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է. ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ Պ հունիսի 13-ի դրությամբ` կատարվել է 55557 պատվաստում։


Հիշեցում.


Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը


Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար


Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները


Պատվաստումներն անվճար են


«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: