Վստահ եմ, որ Հադրութը հնարավոր է վերադարձնել. Քոչարյան
Մեծ վստահություն ունեմ Հադրութը վերադարձնելու հնարավորությունների մեջ, Շուշին վերադարձնելու գործում վստահ եմ կիսով չափ: Այդ մասին նախօրեին Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ այդ հարցի լուծումն իրավական ճանապարհով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում հնարավոր է, և դրա համար կան համապատասխան փաստարկներ: Այդ գործընթացը կարող է տևել երկու տարի, սակայն լուրջ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է վերականգնվել և կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, որից հետո տեսանելի կլիյի, որ նշված հարցերի լուծումը հնարավոր է:
Ընդ որում, Քոչարյանը նշել է, որ իրենից լավ այդ հարցը ոչ ոք լուծել չի կարող.
«Չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն այդ հարցը կարողանար լուծել ավելի լավ, քան ես»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը: