Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին նոր որոշում է ստորագրել։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: