Առաջիկայում կընտրվեն Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորներ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ»,- գրել է Փաշինյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում արված փոփոխությունների մասին է, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: