25.11.2024
Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը. Սուրբ Էջմիածին
prev Նախորդ նորություն

Լարված իրավիճակ առողջապահության նախարարության դիմաց. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը բերման է ենթարկել առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդների: Այսօր՝ հունիսի 2-ին, բողոքի ակցիային մասնակիցները պահանջում էին նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը:


Ակցիայի մասնակիցները հայտնել են չորս անձի բերման է ենթարկելու մասին:


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:


Նախարարության դիմաց ակցիա անցկացնող երիտասարդները կոչ էին անում նախարարի պաշտոնակատարին իջնել իրենց մոտ և պատասխաններ տալ՝ ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ իրենց հարցերին։


Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։


Քաղաքացիների խոսքով, նախարարի պաշտոնակատարը պետք է հրաժարական տա: 


Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: