29.03.2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան է տալու. Փաշինյան

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան է տալու։ Այս մասին Աբովյան քաղաքում ընտրողների հետ զրույցում այսօր  հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


"Օնիկ Գասպարյանը պատասխան կտա դատարանում։ Ինքը ինձ դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով տեղ հասել»,– ասաց Փաշինյանը։


Նա փորձել է բացատրել, թե ինչու է նման մարդու նշանակել բարձր պաշտոնի և նշել, թե ԳՇ պետ նշանակելուց առաջ խորհրդակցել է ոլորտի մարդկանց հետ և թե՛ 2018 թվականին, թե՛ 2020 թվականին իրեն ասել են, որ երկու մարդ կա, որ այս պարագայում կարող է դառնալ ԳՇ պետ, որոնց էլ նշանակել է:


Իսկ այսօր իմ հասցեին այնքան սուտ են ասում: Ու ես նման մարդուն գեներալ–լեյտենանտի, գեներալ–գնդապետի կոչում եմ տվել»,– հավելեց Փաշինյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։ Նաև նշել էր, որ Փաշինյանը էժանագույն շոուների մեծագույն վարպետ է և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում է հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։


 

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսին գերեվարված 6 հայ զինծառայողներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար