Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ կից հրապարակելով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպման լուսանկարը: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարից բացի Անթալիա է մեկնել նաև Ռուբեն Ռուբինյանը: Հիշեցնենք, Անթալիայում մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու համար Թուրքիա են մեկնել տարբեր երկրների պաշտոնյաներ։