ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի շրջանակում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Կախա Օքրոջանաշվիլիի հետ: Դավիթ Առաքելյանը եւ Կախա Օքրոջանաշվիլին անդրադարձել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձեւաչափերով համագործակցության հնարավորություններին, խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին: Կարեւորվել են աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը, աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ անմիջական շփումները: