31.08.2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Ողբերգություն ԶՊՄԿ-ում. բացահանքի վթարից վարորդ է մահացել

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բացահանքի տարածքում մահվան ելքով դժբախտ պատահար է գրանցվել: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ընթացիկ աշխատանքների իրականացման ժամանակ:


Ըստ նախնական տեղեկությունների՝ հանքաքար տեղափոխող ծանրաքաշ մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը ստացած վնասվածքներից մահացել է։ Ձեռնարկության ղեկավարությունն անմիջապես ահազանգել է իրավասու պետական մարմիններին, որոնք արդեն սկսել են դեպքի բոլոր հանգամանքների և պատճառների ուսումնասիրությունը:


Ընկերության ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդգծելով, որ պետական քննությանը զուգահեռ իրականացվելու է նաև մանրակրկիտ ներքին ստուգում: «ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով», - նշված է կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ:


Ձեռնարկության տնօրինությունն իր խորին ցավակցությունն է հայտնել մահացած աշխատակցի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին: Տեղի ունեցածի կապակցությամբ կոմբինատի ղեկավարությունը խստագույնս հորդորել է իր բոլոր աշխատակիցներին և կապալառու կազմակերպություններին անշեղորեն պահպանել արտադրական անվտանգության բոլոր կանոնները։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next