Օդերևութաբանները կանխատեսում են շոգի մեղմացում Հայաստանի ողջ տարածքում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 16-ից օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։ Մարզերի մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և որոտ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Կանխատեսումն ըստ մարզերի հուլիսի 16-ի համար. Շիրակում և Լոռիում սպասվում է +24°C-ից +26°C,Գեղարքունիքում՝ +24°C,Տավուշում՝ +30°C,Կոտայքում՝ +31°C,Արագածոտնում՝ +32°C,Սյունիքում՝ +33°C,Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում ջերմաստիճանը կհասնի +35°C-ի։ Երևանում հուլիսի 16-ից 18-ը նույնպես կանխատեսվում են կարճատև անձրևներ և որոտ։ Մայրաքաղաքում ցերեկային ջերմաստիճանը կկազմի մոտ +34°C։