ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնել։