Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում: ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից: Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս` պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար: Ծնունդդ շնորհավոր Դավիթ ջան: Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին:«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան