2.09.2026
Ֆրանսիայի դեսպանը հեռանում է
prev Նախորդ նորություն

Շատ լավ հանդիպում Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա

Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է հանդիպման արդյունքներին։


"Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում",- նշել է Փաշինյանը։


Նրա խոսքով, պետք է արձանագրել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարևոր են, և "մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին".


"Բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, և այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ",–նշել է Փաշինյանը։


 

 Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին
01.09.2026
Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին