Երկու օր փակ լինելուց հետո վերջապես Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։