24.10.2026
Wizz Air-ը չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով
prev Նախորդ նորություն

Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ՄԻ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։ 


Նիստում պատգամավորները հաստատել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը, այնուհետև անդրադարձել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ "Ուժեղ Հայաստան" խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի թեկնածությունը։


 "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։ Զեկուցողը վստահեցրել է, որ Մարիաննա Ղահրամանյանն իր գիտելիքներով և մասնագիտական փորձով նպաստելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքի իրականացմանը։ 


Թեկնածուն ընդգծել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների կարևորագույն գործառույթներից է խորհրդարանական վերահսկողությունը։ "Առանց խորհրդարանական պատշաճ վերահսկողության մենք չենք կարող ունենալ իրապես հաշվետու գործադիր մարմին",- նշել է պատգամավորը։ 


Քվեարկության արդյունքում Մարիաննա Ղահրամանյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Թարիք Մահմուդը գոհունակություն է հայտնել Հայաստանի բանկային համակարգից
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին