8.09.2026
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առիթով։


Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ոլորտային համագործակցության ընդլայնումն ու միջմարդկային կապերի սերտացումը՝ ի բարօրություն մեր երկու երկրների:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր զարկ հաղորդել մեր համագործակցությանը թե՛ երկկողմ և բազմակողմ հարթակներում, թե՛ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման համատեքստում:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները