ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող ավարտել է «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին համալրել է Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման հանդիսավոր արարողությամբ տրվել է ծառայության մեկնարկը։