11.09.2026
Քննարկվել են Հայաստան-Բուլղարիա կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը
prev Նախորդ նորություն

Մանուկյանն առաջարկել է Բաքվի «դատավճիռները» փակ քննարկել

Լուսանկար՝ © Sputnik
Լուսանկար՝ © Sputnik

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առաջարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փակ ձևաչափով քննարկել Բաքվում պահվող հայերի նկատմամբ կայացված «դատավճիռներում» Հայաստանի համար հնարավոր ռիսկերը։


Պատգամավորի խոսքով՝ քննարկմանը պետք է մասնակցեն ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի և Արտաքին հետախուզության ծառայության ներկայացուցիչները, որպեսզի պարզ դառնա, թե իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկում հնարավոր սպառնալիքները գնահատելու և կանխելու համար։


Մանուկյանը նշել է, որ հարցը վերաբերում է ոչ միայն գերիների ճակատագրին։ Նրա ուշադրության կենտրոնում Դավիթ Իշխանյանի և Դավիթ Մանուկյանի վերջին ուղերձներում հնչած մտահոգություններն են՝ կապված Բաքվում ընթացող գործընթացների հնարավոր հետևանքների հետ Հայաստանի համար։


Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը աջակցել է փակ քննարկում անցկացնելու առաջարկին։


Ավելի վաղ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի պետական մարմիններին կոչ էր արել Ադրբեջանից պահանջել հայ գերիների գործերով մեղադրական եզրակացություններն ու դատական ակտերը։ Նրա համոզմամբ՝ այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալու, թե դրանցում կան արդյոք Հայաստանի պետականությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին վերաբերող դրույթներ։


Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել արձագանքել Բաքվի առաջադրած մեղադրանքներին։


 


 


 

Հովհաննես Հովհաննիսյանը ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին