11.09.2026
Լուսանկար՝ © Sputnik
prev Նախորդ նորություն

Հովհաննես Հովհաննիսյանը ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։


Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը և հոգաբարձուների խորհրդի նիստից տեսանյութ հրապարակել։


Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի մրցույթի միակ թեկնածուն գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է:


 


 


 

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին