Բերքահավաքին ընդառաջ հանդիպում ունեցա Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ։Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է։ Խաղողագործությունն այս մարզերում շատ ընտանիքների հիմնական ապրուստի միջոցն է, և ես ավելի քան երկու տասնամյակ նպաստել եմ, որ հողերը չմնան անմշակ և հիմնվեն նորերը։ Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա, ստանա կայուն եկամուտ և ապրի վստահությամբ։ Գագիկ Ծառուկյան