11.09.2026
Լուսանկարը` aravot.am
prev Նախորդ նորություն

Երբ ամբողջությամբ կգործարկվի կենսաչափական նոր համակարգը

Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև դրա շրջանակում կենսաչափական համակարգի ներդրմանը, սահմանների համալիր կառավարմանն ու քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարությունից:


«Մասնավորապես՝


Հայաստանի կառավարության քաղաքական թիրախն է մինչև 2029 թվականը գործողությունների ծրագրի ամբողջական և որակյալ կատարումը՝ եվրոպական կողմին վերջնական գնահատման և համապատասխան որոշման կայացման հնարավորություն տալու համար։


2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը, որը ներառում է և՛ փաստաթղթերի նոր ձևաչափ, և՛ ամբողջական ենթակառուցվածքի ու տվյալների ստուգման նոր մեխանիզմների ներդրում։


Նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ մրցութային առաջարկի հիման վրա։


Պետությունը սահմանված արժեքներին որևէ լրացուցիչ շահույթ չի ավելացրել․ այն ներառում է բացառապես նոր անվտանգային ստանդարտների և տեխնոլոգիական լուծումների ներդրման ինքնարժեքը։ Պետությունն այս գործողությամբ ցանկանում է ապահովել որակյալ ծառայություն։


Սահմանների կառավարման արդիականացումը Հայաստանի երկարաժամկետ ազգային անվտանգության օրակարգի մաս է։ Հայաստանը պետք է ֆիզիկական սահմանների պաշտպանությունից անցում կատարի անվտանգության համապարփակ մոդելի։ Այս համատեքստում կարևոր բաղադրիչ է մասնագիտական կադրերի պատրաստումը։


Վերարժևորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ Կարևորվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապը, այդ թվում՝ ռեզիդենտությունը և կենսական շահերի կենտրոնը։ Այս փոփոխությունը փոխկապակցված է նաև ընտրական իրավունքի ոլորտում ռեզիդենտության սկզբունքի կիրառման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:


 


 

Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին