8.09.2026
Համաձայնագրով Հայաստանը կավելացնի ապրանքների արտահանումն Ինդոնեզիա
prev Նախորդ նորություն

ENIGMA-ի լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը համերգ կտա Երևանում

Արամ Խաչատրյան համերգասրահում, նոյեմբերի 21-ին ելույթ կունենա Էնդրյու Դոնալդսը՝ ENIGMA-ի «ոսկե ձայնը»։ Արտիստը, լարային նվագախմբի և մանկական երգչախմբի ուղեկցությամբ, կներկայացնի ENIGMA-ի պաշտամունքային հիթերն ու իր մենակատարային ստեղծագործությունները։

Գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Միխայել Կրետուի ստեղծած նախագիծը միավորել է էլեկտրոնային երաժշտությունը, էթնիկ մոտիվները, երգչախմբային հատվածներն ու մթնոլորտային հնչողությունը՝ ձևավորելով սեփական, ճանաչելի երաժշտական լեզուն։

Նախագծի հնչողության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Էնդրյու Դոնալդսի ձայնը։ Ճամայկացի երգիչն իր մենակատարային կարիերան սկսել է 1990-ականներին, իսկ 1998-ին միացել է ENIGMA-ին՝ սկսելով համագործակցել Միխայել Կրետուի հետ։ Նրա վոկալը հնչել է նախագծի մի շարք առանցքային ալբոմներում և դարձել դրանց երաժշտական մթնոլորտի անբաժանելի մասը։

Գոյության տարիներին ENIGMA-ն վաճառել է ավելի քան 70 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում և արժանացել բազմաթիվ «պլատինե» ու «ոսկե» մրցանակների։ Նրանց Sadeness (Part I), Return to Innocence, Beyond the Invisible և Modern Crusaders երգերը համաշխարհային երաժշտության պատմության մաս են դարձել։

Զուգահեռաբար Դոնալդսը շարունակել է իր երաժշտական ուղին, որպես մենակատար։ Նրան միջազգային ճանաչում են բերել Mishale, All Out of Love, Save Me Now և այլ հայտնի երգեր։ Նրա երաժշտությունը հնչել է ֆիլմերում ու հեռուստանախագծերում։

Երևանում սպասվող համերգը հնարավորություն կտա ENIGMA-ի սիրված ստեղծագործությունները լսել կենդանի՝ նոր ձևաչափով։ Ծանոթ էլեկտրոնային հնչողությանը կմիանան կենդանի լարային նվագախումբն ու մանկական երգչախումբը՝ ստեղծելով տպավորիչ և հուզառատ բեմական ծրագիր։

Արարատ Միրզոյանը Ռիգայում քննարկել է ՀՀ-ում բիոգազի արտադրության հեռանկարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները