18.10.2026
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:


Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:


Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:


Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ:


 


 

Արցախից տեղահանվածների խնդիրները պահանջում են հետևողական լուծումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
15.10.2026
Փաշինյանմ Ադրբեջանի հետ սահմանի մասին. սահմանազատումից հետո անկլավներ չպետք է լինեն