1.09.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Մենք ռուս գործընկերներին առաջարկում ենք վաճառել կոնցեսիոն կառավարման իրավունքը. Միրզոյան

Երկաթուղիների հարցով լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ թե՛ Հայաստանը շահի, թե՛ ռուս ընկերները չնեղանան։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


«Հայաստանի երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի, մենք քննարկել ենք այդ հարցը, և, կարծես թե, ռուս գործընկերները չեն պատրաստվում իրականացնել անհրաժեշտ ներդրումները։


Ինչպե՞ս պետք է վարվել ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով, որ մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը ։ Ցանցը պետք է աշխատի և ինտեգրվի մեծ նախագծին։ Այս հարցն այսօր մտնում է համաշխարհային քաղաքականության թոփ-3 գլխավոր թեմաների մեջ։ Ամբողջ աշխարհը փնտրում է լոգիստիկ նոր հաղորդակցություններ, և Հայաստանը հնարավորություն ունի դառնալու այդպիսի ուղղություններից մեկը, ու բոլորը հակված են համաձայնելու սրան։


Մենք ռուս գործընկերներին առաջարկում ենք վաճառել կոնցեսիոն կառավարման իրավունքը, որպեսզի իրենք էլ վնաս չկրեն։ Ռուսաստանը կարող է այն վաճառել որևէ երրորդ երկրի, որը ընդունելի կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ Օրինակ՝ դա կարող է լինել Ղազախստանը կամ մեկ այլ երկիր։ Սա լավագույն լուծումն է և բարեկամական քայլ»,- նշել է Միրզոյանը։ Նա բնական է համարել, որ ռուս գործընկերների առաջին արձագանքը սառն է եղել։


 

Հոկտեմբերի սկզբին Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես-ֆորում
Հաջորդ նորություն next