Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունն իր ցավակցություն է հայտնել Երևանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածների և զոհերի հարազատներին: Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատունը անկեղծ ցավակցություն է հայտնում ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին ու շուտափույթ ապաքիում է ցանկանում վիրավորներին և տուժածներին: Երևանի Հալաբյան փողոցում, Թումո կենտրոնի մոտակայքում Bogdan մակնիշի ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են: Ինչպես հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պայթուցիկ նյութը հնարավոր է տեղադրված է եղել ավտոբուսի նստատեղերից մեկի տակ: