ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը բավականին գումարներ ունի ժամանակից զինտեխնիկա գնելու համար: Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանություններն ոչինչ չեն խնդրել և ոչ մեկին չեն առաջարկել գումարներ հատկացնել զենքերի համար կամ օգնություն հավաքել զինվորների ընտանիքների համար, այն զինվորների, ովքեր զոհվել են ղարաբա-ադրբեջանական շփման գոտում հակամարտության վերջին էսկալացիաի ժամանակ, փոխանցում է EADaily-ն: Այդ հայտարարությունը բավականին տաօրինակ է թվում Սերժ Սարգսյանի Deutsche Welle-ին տված վերջին հարցազրույցի ֆոնին, երբ նախագահը հայտարարեց, որ հայկական կողմը կռվում է 80-ական թթ.-ի զենքով, ինչը բազմաթիվ քննադատությունների առիթ էր տվել: Երկրի ղեկավարության հասցեին մեղադրանքների տեղացին բյուջետային ծախսերի մսխման համար, այն դեպքում, երբ այդ գումարները պետք է ուղղվեն զինված ուժերի արդիականացման համար: Մինչ այդ, ՌԴ-ի հայերին էր դիմել Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա կոչ էր արել նրանց միանալ Արցախի համար կազմակերպված դրամահավաքին: Սակայն, ինչպես կարելի է դատել Հովիկ Աբրահամյանի խոսքից, ՀՀ-ը ունի համապատասխան միջոցներ և շուտով նա ձեռք կբերի այն, ինչ պլանավորել է: