Չանայած ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության մերժողական դիրքորոշմանը, ՀՀ-ում արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա շեշետել է, որ հանրապետականները լավ չեն պատկարեցնում Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ անկախ ՀՀԿ-ի կամքից արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: «Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - հավելել է նա:
Ավելի վաղ ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հանրապետականի օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացման հարց չկա: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հանրապետականն առայժմ նախապատրաստվում է 2022 թվականի Ազգային ժողովի ընտրություններին։
Հայաստանում զանգվածային ակցիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո գործադիր իշխանությունը ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծման հանգրվան տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Գործադիր իշխանությունից հրաժարված, սակայն խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն դեմ է այդ տարբերակին՝ նշելով, որ արտահերթ խորհրդրականական ընտրությունների անցացման անհրաժեշտություն չկա:
Լրգրողի հարցին, թե ինչպե՞ս է գործադիր իշխանությունը պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այն դեպքում, երբ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը շարունակում է բացառել դրա հավանականությունը։
«Ես կարծում եմ, որ հանրապետականներն իրավիճակը ճիշտ չեն գնահատում», - ասել է փոխվարչապետն ու հավելել, որ անգամ եթե ՀՀԿ-ն հաստատի կառավարության ծրագիրը, միեւնույն է արտահերթ ընտրություններ կանցկացնեն:
«Այդ պարագայում կընտրենք խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու այլ մեխանիզմ, որի մասին կհայտարարենք ավելի ուշ», - ասաց Ավինյանը։
Նշենք, որ ստեղծված իրավիճակում, ըստ Սահմանադրության, արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել Հայաստանում ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատման չհաստատելու դեպքում: Մյուս տարբերակն, ըստ իրավաբանների ու սահմանադրագետների այն է, որ ԱԺ բոլոր պատգամավորները կհայտարարեն մանդատներից հրաժարվելու մասին:
Ավինյանը նաեւ նշեց, որ առաջիկայում բոլոր մարզպետները փոխվելու են: «Բոլոր մարզպետները, առանց բացառության, փոխվելու են», - ասաց Ավինյանը, սակայն հրաժարվեց անուներ հրապարակել:
Միեւնույն ժամանակ փոխվարչապետին չի մտահոգում այն, որ քաղզքապետերեն ու հատկապես խոշորացված համայնքներում ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամներ են։
«Ես կարծում եմ՝ այս ընտրություններին ժողովրդից բացի, որևէ այլ ուժ չի կարող եղանակ ստեղծել։ Այս ընտրությունները լինելու են ժողովրդի կողմից վերահսկվող ընտրություններ» - հայտարարեց փոխվարչապետը։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա Տիգրան Ավինյանը շեշտեց, որ դա անխուսափելի է և շեշտը դրվելու է հատկապես ռեյտինգային համակարգին։ «Ընտրական օրենսգիրքը փոփոխվելու է, և ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեյտինգային համակարգ չպետք է գործի», - ասաց փոխվարչապետը։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթի վրա արդեն աշխատանքային խումբ է աշխատում։ Ծրագրվում է, որ մինչև հունիսի վերջ այն արդեն պատրաստ կլինի։