ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլյևան հայտարարել է ռուսաստանյան բուհերում հայ ուսանողների թվի ավելացման անհրաժեշտության մասին: Խոսքը, մասնավորապես, IT-с մասնագիտությունների մասին է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանին շատ է հետաքրքրում ինժեներային կադրերի պատրաստումը՝ երիտասարդների, որոնք կաշխատեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության այս ոլորտը: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի հաջորդ տարի ընդլայնենք ռուսաստանյան բուհեր այդ մասնագիտություններով Հայաստանից ընդունվող ուսանողների թվաքանակը»,- ասել է Վասիլյևան երևանյան ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, ռուսաստանյան բուհերում սովորում է ավելի քան 3.5 հազար հայ ուսանող, ինչը լուրջ թիվ է և պետք է ավելանա: