22.12.2024
Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի
22.02.2017
Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքներով ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Եթե մենք իսկապես հավատարիմ ենք սկզբունքային պայմանավորվածություններին գտնել համապարփակ լուծումներ, ապա, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ձևաչափն այլընտրանք չունի», - հայտարարեց Լավրովը՝ ավելացնելով, որ դրա օգտին բազմիցս հանդես են եկել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փաստաթղթերում, որոնց տակ դրված են իրենց ստորագրությունները: Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հայաստանի ջանքերը նախևառաջ ուղղված են այդ գործընթացի առաջընթացին: Նշենք, որ Սերգեյ Լավրովն ընդունել է Նալբանդյանի հրավերը այցելել Երևան: