Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ. «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։ Հիշեցնենք, Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցով հանրաքվեի մասնակիցների 3․4 մլն ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ անկախության օգտին է քվեարկել ընտրողների 91․83 տոկոսը: