25.11.2024
Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Շարմազանովը բացահայտել է, թե որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացահայտել է, թե որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը:


«Քիչ առաջ ամենաիշխանական կայքերից մեկում կարդացի մի վերլուծություն-քարոզչություն, որի նպատակն է ցույց տալ, թե ինչքան վատն են նախկինները:


Հաշվի առնելով կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի, մեղմ ասած, նյարդային վարքագիծը և ուղիղ, իսկ իրականում շփոթված հանձնարարականները, ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է կոշտ հակահարված տալ իրեն քննադատողներին:


Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի:


Շատ վատ է, որ վարչապետը ցայտնոտի մեջ է ընկնում, երբ մի քանի կայք իրեն քննադատում են:
Բա մեր ջանը քար է՞ր, պարոն Փաշինյան: Ինչ ասես գրում էին. էլ Հունաստանի կղզի, էլ Սանկտ-Պետերբուրգում հյուրանոցներ, էլ թալանած միլիոններ...


Հիմա այսօր իշխանությունը նյարդայնացել է, թե մամուլում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վերաբերյալ ոչ հավաստի նյութ է գնացել, և սա հայտարարում են հարձակում ՀՀ-ի վրա:


Ե՛վ նախկինում և՛ այսօր, զրպարտությունն ու անձնական վիրավորանքով խոսելը դատապարտել եմ և դատապարտում եմ:

Բայց էդ որ հիմա ժողով եք անում, բա չէի՞ք հիշում, որ դուք եք մեր երկրում ֆեյք լուրերի տարածումը խրախուսել տարիներ շարունակ:

Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին...

Ես չեմ բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, այլ՝ դուք:


Հ.Գ. Անհասցե հայտարարություններին էլ վերջ տվեք: Վերջապես գիտակցեք, որ երկրի ղեկավար եք:


Հ.Հ.Գ. Երեկ պարզվեց, որ նախկին իշխանությունները լավ էլ Արցախի ղեկավարությանը տեղեկացրել են բանակցային գործընթացի մանրամասներին:

Բացահայտվեց Փաշինյանի հերթական սուտ լուրը:
Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը»,- գրել է նա Facebook-ի իր էջում: